Շոկոլադապատ բարևներ բոլորին: 
Շոկոլադի օրվա կապակցությամբ այսօր կլինենք շագանակագույն: Ու իհարկե կբարձրացնենք տրամադրությունըշոկոլադե հումորներով և մեջբերումներով, որպեսզի ունենանքշագանակագույն տրամադրություն ու համով օր:
Եվ այսպես.



Շոկոլադ N1
 Ինչու՞ են գիտնականները ստեղծել սպիտակ շոկոլադը: Որպեսզի սևամորթ երեխաները նույնպես կարողանան կեղտոտել իրենց մռութիկները:


Շոկոլադ N2
 Վայ երանի դիետաս շուտ վերջանա, որ կարողանամ հանգիստ շոկոլադ ուտեմ: Չէ, ես հիմա էլ եմ ուտում, բայց մի տեսակ հանգիստ չեմ:

Շոկոլադ N3
 Եթե կնոջը կանգնեցնես ընտրության առաջ` դու, թե շոկոլադը, ապաաա.....չէ, ավելի լավ է ռիսկի չգնաս:

Շոկոլադ N4
 Շոկոլադը տրամադրությունը բարձրացնում է այնքան ժամանակ, մինչև չես կանգնում կշեռքին: 
Շոկոլադ N5
 Մի շոկոլադն ասում ա <<Մի արգելակիր...>>, մյուսն ասում ա <<Դադար տուր...>>: Մնում ա ընդամենը մի բան` չզրուցել շոկոլադների հետ:

Շոկոլադ N6
 Կամքի ուժն այն է, որ շոկոլադե սալիկը երկու մասի բաժանելուց հետ, ուտես միայն մի մասը: 
Շոկոլադ N7
 Մնացած ամեն ինչը ուղղակի ուտելիք է, իսկ շոկոլադը մնում է շոկոլադ (Պատրիկ Սքին Քեթլինգ):

Շոկոլադ N8
 10 մարդկանցից 9-ը ասում են, որ սիրում են շոկոլադ: 10-րդը միշտ ստում է (Ջոն Թուլլիուս):

Շոկոլադ N9
  
Շաաատ մեծ քանակությամբ Շոկոլադը  հենց այնքան է, ինչքան որ հարկավոր է:


Շոկոլադ N10
 Շոկոլադը դեպրեսիան անցկացնելու ամենատարածված միջոցն է,չնայած, որ այն ընդհանրապես չի օգնում:

Շոկոլադ N11
 Շոկոլադը բոլորին ստիպում է ժպտալ, նույնիսկ բանկիրներին:(Բեննվիլ Սթոքեր)

Շոկոլադ N12
Շոկոլադն ավելին է, քան կյանքի ու մահվան խնդիրը:

Շոկոլադ N13
Ոչ թե շոկոլադն է փոխարինում սիրուն, այլ սերը` շոկոլադին:


Շոկոլադ N14
Շոկոլադը դա արտոնություն չէ, այլ իրավունք:


Շոկոլադ N15
Կյանքն առանց շոկոլադի կյանք չէ, այլ գոյություն:



Իսկ վերջում, ամբողջությամբ շոկոլադային տրամադրություն ստանալու համար, լսեք այս շագանակագույն երաժշտությունը: 
Թողնում եմ շոկոլադե ժպիտներ, և ասում` մինչ հանդիպում:)))

Kylie Minogue - Chocolate

Հարգանքներով` Գունավորիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել