Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր առաջին անգամ Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Հանդիպումը տևել է մեկ ժամ, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը: Զրույցի առանցքային թեման եղել է տնտեսական անհավասարության խնդիրը: «Մեծ պատիվ է ինձ համար: Շնորհակալություն, որ ընդունել եք ինձ»,- պապին ասել է Օբաման: Հանդիպումը նախատեսված է եղել կես ժամ, սակայն տևել է մոտ մեկ ժամ:
Օբաման ԱՄՆ 9-րդ նախագահն է, ով այցելել է Վատիկան:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/96943
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



