Կարծես բարոն Մոնտեսքիոյի հեղինակած` իշխանության տարանջատման սկզբունքը մեզանում սկսել է գործել՝ մի չնչին տարբերությամբ միայն՝ գործադիրին հակակշռում է ոչ թե ամբողջ ԱԺ-ը, այլ խորհրդարանի ընդդիմադիր հատվածը: Դատելով վերջին օրերի «փոխհրաձգությունից»` առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնց հետևանքով «պայմանագրի» պայմանները չեն կատարվում (ֆորս մաժոր): Սակայն, ավելորդ գրչախաղ մտասևեռումների մեջ չընկնելու համար առաջարկում եմ ոչ թե ֆորս մաժորի պատճառները փնտրել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անօգուտ զբաղմունք է, այլ գործող հերոսներին բնորոշ հրճվանքով հետևել իրադարձությունների զարգացմանը: Չէ՞ որ խոստացել են պարկետին իջեցնել, ֆեյքերին գտնել, նախարարին պատժել…և այլն: Ինչպես կասեր մյուս բարոնը` Մյունհաուզենը՝ «Ժպտացեք ,պարոնայք, ժպտացեք»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/603661206388877?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել