Էն, որ մեր մշակութային օջախները գնալով մեկը մյուսի ետևից արժեզրկվում են, վաղուց արդեն նորություն չէ, բայց որ Արամ Խաչատրյան համերգասրահից գնալով քյաբաբի հոտն ավելի ու ավելի հաճախ է գալիս, դա արդեն չափից ավել նյարդայնացնող է ... Հիմա էլ կակոյ նի բուձ «միլայա մայա» երգող եսիմ որտեղից հայտնված ու անհասկանալի երգիչիստի մենահամերգ է: Այ մարդ, ասա չե՞ք ֆայմում մի հատ Ճրթիկ Փրթիկյանի անվան համերգասրահ կառուցեք ու ձեր բոլոր ճրթլո երգչիստներին հենց այնտեղ էլ երգացնեք ու պարացնեք: Սենց լավ չի, մի երկու, երեք սեղան էլ տարեք, դրեք բեմի կենտրոնում ու շաբաշով քյաբաբ party կազմակերպեք: Ամեն քնից վեր թռնող երգչիստ ա դառնում, աստղ, մեգաաստղ, անկրկնելի, անզուգական ... ու մենահամերգով ելույթ ունենում Ա.Խաչատրյան համերգասահում, իսկ մեր մշակույթի նախարարությունը դեռ խոր քնից չի արթնացել ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10201504899535140?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել