Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել ողջ աշխարհում: Թատրոնի միջազգային օրը (World Theater Day) հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theater Institute, ITI) կողմից՝ 1961 թվականին տեղի ունեցած 9-րդ կոնգրեսին, և ամեն տարի նշվում է ITI կենտրոնների կողմից և թատերական համայնքների կողմից:
Երևան քաղաքն էլ բացառություն կազմել չի կարող, և ամեն տարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս օրը նշվում է թատրոնի վառ ներկայացուցիչների մասնակցությամբ մեծարանքի և ջերմ մթնոլորտում։ 
Շնորհավորում եմ բոլոր–բոլոր մեր հայ դերասաններին, դերսանուհիներին, ռեժիսորներին և այն մեծ հսկայական ընտանիքին, որի բոլոր ներկայացուցիչներն աշխատում են հայ թատրոնի պահպանման և զարգացման ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել