/Հայերեն տարբերակ/
Սիրելի ընկերներ, ես այս նամակը ստացել եմ Հայր Նարեկից, որը նախկինում Բեյրութի Զմմառի կաթողիկե եկեղեցու հովիվն էր, որի հետ բախտ եմ ունեցել ծանոթ լինել: Երբ մեկ ամիս առաջ այցելեցի Զմմառ, տեղեկացա, որ տեղափոխվել է Քեսաբ: Նա Քեսաբի կաթողիկե եկեղեցու սպասավոր հովիվն է, և իր հոտի հետ գտնվում է Լաթաքիայում:
Քեսաբցիների կոչը աշխահի համայն հայությանը
Մարտի 21-ին 2014, Մայրերի օրը, մեր գեղեցիկ քաղաքը դաժան հարձակման ենթարկվեց Ալ-Քաիդայի ծայրահեղականների եւ Ալ Nusra ճակատի կողմից, որոնք իրենց օրհնությունը եւ լիակատար ռազմական եւ թիկունքային աջակցությունը ստացել էին Թուրքիայի կառավարության կողմից:
Մինչ լույսը բացվելը, մենք արթնացանք սարսափի մեջ՝ հրթիռների տարափից, որոնք ընկնում էին քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատել էին մեր քաղաքի սահմանները: Հրթիռներ էին արձակվում Թուրքիայից ոչնչացնելու համար գեղեցիկ Քեսաբը եւ նշելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Քեսաբի հերոսները պաշտպանում էին քաղաքը իրենց պարզ որսորդական հրացաններով, մինչև որ ավելի շատ ուժեր միացան նրանց Սիրիայի կառավարության կողմից, որոնք եկել է ետ մղելու այդ սարսափելի հարձակումը մեր քաղաքի վրա: Եթե քեսաբցիները չտեղեկացվեին, որ պետք է լքեն իրենց տները այդ հերոսների կողմից, աշխարհը պետք է լուռ ականատեսը դառնար մեկ այլ հերթական ցեղասպանության, իսկ ԶԼՄ- ները կտարածեին կեղծիքի եւս մեկ տարբերակ: Քեսաբը միշտ եղել է հազարավոր հայերի տունը՝ դարեր շարունակ: Քեսաբը առաջին անգամ հոգեվարքի մեջ հայտնվեց 1909թ. ողբերգության ժամանակ, երբ հազարավոր թուրքերի ամբոխը հարձակվեց նրա վրա, որի արդյունքում այն թալանվեց, տները այրվեցին և 161 հայ սպանվեց դաժան հարձակման հետևանքով: 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական զորքերը մտան Քեսաբ եւ սկսեցին արտաքսել հայերին և սպանել գրեթե 5000 քեսաբցի հայերի: Թուրքերի ձեռքով իրականացված Հայոց ցեղասպանությունը խլեց մեկ ու կես միլիոն հայերի կյանքը: Ավելի շատ հայեր են զոհվում եւ կարող են զոհվել Սիրիայում, եթե ոչինչ չարվի: Արաբները Սիրիայում պատսպարել են մեզ, ապա հոգ տարել մեր մասին, օգնել մեզ ոտքի կանգնել և գոյատեւել՝ մահվան և ոչնչացման սարսափելի հիշողությունները հաղթահարելով, եւ մենք պետք է հավերժ երախտապարտ լինենք նրանց: Այդ ժամանակից ի վեր մենք ապրել ենք հաշտ ու խաղաղ այլադավների հետ, ինչպես մի հսկայական ընտանիք, մի տուն, որը կոչվում է Սիրիա:
Այսօր մենք նույնպես օգնության կարիք ունենք, քանի որ, ցավոք, թուրքական կառավարությունը համարձակություն ունեցավ հարձակվել հայերի վրա՝ եւս մեկ անգամ անտեսելով հայ դատը: Այս գործողությամբ Թուրքիան հրաժարվում է կրկին անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը թուրքերի ձեռքով է կատարվել եւ աջակցում է, որ ավելի շատ հայեր սպանվեն Սիրիայում: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք որպես հարեւաններ նրանց հետ եւ ցանկանում ենք շարունակել ապրել որպես հարեւաններ: Դա թուրքական կառավարությունն է, որ աջակցում եւ նպաստում է քեսաբցիների սպանություններին ահաբեկիչների կողմից, որ դեմ է ուղղված մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք ետ ստանալ մեր քաղաքը կամ այն, ինչ մնացել է դրանից: Քանի որ կան շատ տեսանյութեր YouTube-ում, որ ցույց են տալիս, թե ինչպես են այդ ծայրահեղականները ոչնչացնում եւ այրում մեր գեղեցիկ քաղաքը: Ողջ Սիրիան գիտի, որ որտեղ էլ այդ ծայրահեղականները հայտնվում են, այնտեղ սփռում են միայն մահ եւ կործանում իրենց ետևից:
Մեր տները վերցվել են մեզնից և դարեր շարունակ մեր ժառանգությունը ոչնչացվել է: Սա կոչ է՝ ուղղված բոլոր հայերին: Սա կոչ է՝ ուղղված ողջ մարդկությանը: Աշխարհը պետք է լսի ճշմարտությունը: Էրդողանը եւ նրա կառավարությունը պատերազմի հանցագործներ են: Մենք ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենք, որ դուք քայլեր ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է նրանից, թե դուք ինչ կանեք, որ մենք չմեռնենք: Մեզ բռնի հանել են մեր տներից: Մենք ոչինչ չունենք, բացի մեր հագուստը, որը կրում ենք: Եթե մենք մնայինք, որ հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, անպայման արդեն մահացած կլինեինք: Մեզանից շատերը չեն կարողացել փախչելով նույնիսկ անձնագիր և փաստաթղթեր վերցնել: Խնդրում ենք, խնդրեք ձեր կառավարությունների և ՄԱԿ-ի կամ որեւէ այլ մարմնի միջամտությունը, որոնք, կարծում եք՝ մեզ կարող են օգնել: Այն ամենը, ինչ մենք ուզում ենք, այն է, որ ուզում ենք ապրել: Եթե Դուք անտեսեք սա, մենք բոլորս սարսափելի մահով կսպանվենք ահաբեկիչների կողմից ՝մորթվելով սառնարյուն կերպով, այնպես, ինչպես շատ հայեր Հալեպում, Yacoubiyeh, Ghenemiyeh եւ ամբողջ Սիրիայի տարածքում:
Նրանք, ում դու անվանում եք ապստամբներ, ծայրահեղականներ են, որոնք եկել են Սիրիա ջիհադի, որոնք բաղկացած են բազմաթիվ ազգություններից, աֆղանցիները, չեչենները, Սաուդյան Արաբիայից եւ այլն: Քեսաբցիները եւ ողջ Սիրիան տեսավ նրանց, թե ինչպես նրանք հարձակվեցին եւ սպանեցին ժողովրդին: Լրատվամիջոցները չեն կարող թաքցնել ճշմարտությունը ընդմիշտ: Դուք չեք կարող կառավարել մարդկանց կյանքը ընդմիշտ: Նրանք, ովքեր կոչվում են ապստամբներ, թիրախավորում եւ հարձակվում են քաղաքացիների վրա: Խնդրում ենք արթնանալ:
Չե՞ք կարծում, որ բավարար անմեղ արյուն է թափվել: Չե՞ք կարծում, որ բավարար կործանում և ոչնչացում է տեղի ունեցել: Մենք բոլորս ապրում էինք խաղաղ եւ երջանիկ՝ ընդամենը երեք տարի առաջ: Սա ոչ թե հեղափոխություն է, սա պատերազմ է: Իսկ Սիրիայի բանակը այժմ Քեսաբում պայքարում է, որպեսզի երաշխավորի հայերի անվտանգ վերադարձը դեպի իրենց տներ:
PS: Այս նամակը գրված է Քքեսաբցիների կողմից, որոնց ապաստանել է Լաթաքիայի Հայ եկեղեցին: