Մեր փրկությունը միասնականության մեջ է:

Մեր պատգամավորները հասել են Լաթաքիա և երեկ հանդիպումներ են ունեցել քեսաբահայերի և Լաթաքիայում բնակվող հայերի հետ: Համոզված եմ, որ այս քայլը ոգևորել է այնտեղի հայությանը, ու նրանք զգում են, որ իրենց հայրենիքը՝ Հայաստանը, իրենց չի մոռացել ու դժվարության պահին իրենց պատրաստ է աջակցել հնարավոր բոլոր միջոցներով: Աստված պահապան հայերին:

Արամ MP3-ի խոսքերը՝ ուղղված թրաշով կնոջը, կամ չգիտեմ՝ ինչին, հասել են եվրոպական մամուլ. դե բնական է՝ այնտեղ այդ խոսքերը արձագանք կստանան, Արամ MP3-ին մի քիչ ռեյտինգ կկորցնի, բայց ամենակարևորը, որ Եվրոպայի բնակչության գիտակցող մասը կհասկանա, որ հայերը իրենց գործն են անում՝ մասնակցում են մրցույթին ու գան տուն, ոչ թե այլասերվածություն են տարածում:

Բնապահպանության նախարարի ու ակտիվիստների կռիվը երեկ կրկին պարալիզացրել էր ՖԲ-ն: Մարդիկ բաժանվել են երկու թևի ու փոխադարձ փաստերով ուզում են ապացուցել իրենց ճշմարտացիությունը: Վերջ, բոլորս մոռացանք ծառերի ու գետերի մասին ու անցանք բառերի տարափին: Ժողովուրդ ջան, գետը կամ ծառը ֆբ-ում երկար ստատուսներով չես փրկի:

Յա Շան երեկ ԱրմՔոմեդիի նկարահանումների սրահում սխալ էր գտել: Տղերքի հետևում գտնվող քարտեզի վրա Հվ. Ամերիկան եկել-հասել էր Աֆրիկայի տեղը: Եթե այլ տեսանկյունից նայենք, էտ քարտեզը լավ էլ ճիշտ էր. հիմա աշխարհը այնպես է գլխիվայր շրջվել, որ մայրցամաքները չէ, մոլորակները կարան տեղերով փոխվեն էնքան, որ իրանց հարմար լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել