«Մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ կուսակցությունից տեղի ունեցած արտահոսքի պատճառով Գագիկ Ծառուկյանը լուրջ խոսակցություն է ունեցել կուսպատասխանատուների հետ, հանձնարարել է այստեղ-այնտեղ ավել-պակաս այլևս չխոսել։
Երեկ ԲՀԿ-ականները համավոր հարսներ էին դարձել, շրթունքները կամոյաբար այնպես էին սեղմում, որ իրենց թվում էր, թե Ծառուկյանը տեսնում է դա։ Վահան Բաբայանը շողշողացող աչքերով ըմբոշխնում էր իրեն փոխանցած մեր ինֆորմացիան, ժպտում ու կամացուկ շշնջում. «Չեմ խոսելու»։ Նույնքան կամացուկ մենք իրեն հարցնում էինք, ճի՞շտ է, որ Ծառուկյանն ասել է՝ չխոսեք։ Նույնը պատասխանում էր Ստեփան Մարգարյանը. «Չէ, չէ, մի հարցրեք, ոչինչ չեմ խոսելու, ես հիմա խոսելու բան չունեմ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել