Ղրիմը Պուտինի համար վերջի սկիզբն է. ՏիմոշենկոԻնձ թվում է, որ բոլորին արդեն պարզ է, թե ինչ է կատարվում.... թե՞ դեռ պարզ չի: Կատարվում է շատ պարզ բան. Տիմոշենկոյի կուսակցությունը պետք է ոչնչացնի ծայրահեղ ազգայնականներին, ու դրա համար ծայրահեղ հակառուսական ու ազգայնական ելույթներով է հանդես գալիս, անգամ Յուլիան ցանկանում է 8 միլիոն ռուս գնդակահարի: Որքան թեժանա 5-րդ սեկտորի հետ դիմակայությունը, այնքան նման հայտարարություններ շատ կլսենք: Դա պարզ տեխնոլոգիա է՝ ասում ես մի բան, անում ես հակառակը: Տվյալ դեպքում ծայրահեղ ազգայնական հայտարարություններ են անում, սակայն պատերազմ են հայտարարել ազգայնականներին, ու արդյունքում ստանալու են հենց ազգայնական էլեկտորատի ձայները: Նման մի բան է Հայաստանում է կատարվում: Սերժը նույն տեխնոլոգիան է օգտագործում: Ինքն ու իր թիմը ներկայանում են որպես «արևմտամետներ», սակայն ծայրահեղ ռուսամետ քաղաքականություն են վարում, այսինքն՝ այնպիսի պայմանագրեր են ստորագրում, որոնք անգամ Հայաստանի ամենաքյարթու կոմոնիստը չէր ստորագրի ու ռուսամետության մեջ մեղադրում.... հակառակ կողմին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ, օրինակ, երբ հեռուստատեսությամբ մի տեսարան են ցույց տալիս, սակայն կադրի ետևից լրիվ հակառակ կերպով են մեկնաբանում, ապա հեռուստադիտողների մեծ մասը հավատում է ոչ թե աչքերին, այլ ականջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել