Կարդում եմ Արամ Հարությունյանի արած ղալաթի շուրջ կառավարության անդամներ` Վաչե Գաբրիելյանի, Արմեն Աշոտյանի մեկնաբանությունները ու կարծես թե աճում է Մալխասյանի բացատրական բառարանի համապատասխան բառով «մեծարվելու» հավակնորդների թիվը: Նրանցից մեկը սփոփում է հանրությանը, թե «նախարարը փոխաբերական իմաստով է ասել ականջներդ կկտրեմ»: Ինչպիսի մեծահոգություն նախարարի կողմից: Իսկ մյուսը ասում է՝ «պետք չէր սադրել նախարարին»: Ուրեմն, լսեք այ ԻնչԵրբՈրտեղականներ, եթե մեկը նախարար է աշխատում, ապա իր ականջները պետք է սովոր լինեն լսելու նաև քննադատություն, սուր հարցադրումներ, փնովանքներ: Դա աքսիոմա է: Եթե մինչև հիմա դուք դա չեք հասկացել, ապա ձեր այդ անհասկացող վիճակների պատասխանատուն ես չեմ: Արամ Հարությունյանը ինձ է ասել՝ «ականջներդ կկտրեմ, լակոտ», որը այդ պահին, բարեբախտաբար կամ դժբախտաբար, չեմ լսել, երբ ես ընդամենը ցիտում էի բնապահպանության նախարարության երկար տարիների աշխատակից Արծրուն Պեպանյանին: Էդ ինչի մինչև հիմա ձեր վարչապետի մտքով չէր անցել զրույցի հրավիրեր Արծրունին ու հարցներ «Արծրուն ջան, դու լուրջ մտավորական մարդ ես, նախարարության երկար տարիների աշխատող, ոչ մի անգամ բնապահպան ակտիվիստ չես եղել, բնապահպան ակտիվիստներն էլ քո «աչքի լույսը» չեն եղել, էդ ինչո՞ւ ես հանրային հայտարարություն անում և ասում, որ իմ նախարարություններից մեկը գերեզմանոց է, մի հատ հիմնավորի, ընկեր ջան»: Եթե այդ հարցադրումները տված լիներ ու համապատասխան եզրակացություն ու քայլեր արած լիներ, ապա գուցեև այս միջադեպը չլիներ: Լավ, հիմա միջադեպ էր եղավ-եղավ, բայց դրանից էլ պատվով դուրս գալու ձևեր կան, չէ՞: Ախր էդ ձեր «կռուտիտով» դուք ոչ թե ձեր ինտելեկտն եք ցույց տալիս, այլ դրա բացակայությունը և բարոյական սնանկությունը: Ես հո չեմ գնացել անձնական վիրավորական պիտակներ կպցրել (ասենք՝ Բուլկի և այլն), այլ հարցադրումներ եմ արել իր ոլորտի խնդիրների շուրջ: Փոխանակ զանգեք-ասեք՝ «դե կներես, մարդ էր, մի քիչ ջղայնացավ», դեռ շարունակում եք հոխորտալ ու երևի նաև էն պատճառով, որ նախարարի աթոռին եք նստած ու հատուկ պահպանության տակ և ձեզ ուժեղ եք զգում: Էն, որ ասում են «փոխանակ սելը ճռա, սելվորն ա ճռում», հիմա ձերն ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10203386312560989?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել