1in.am-ը գրում է.

2013-ի աշնանը երգչուհի Ժասմինը նոր երեքհարկանի տուն գնեց, որտեղ ապրում է ամուսնու` գործարար Իլան Շորի և երկու երեխաների`Միխայիլի և Մարգարիտայի հետ: Երգչուհին խոստովանել է, որ շատ գոհ է իր նոր կացարանից, որտեղ նույնիսկ մարզասրահ և լողավազան կա: Այս մասին գրում է 7days.ru կայքը:

Երգչուհու խոսքերով`իրենք այնտեղ մեկ տարի վարձակալությամբ են բնակվել և նոր միայն որոշել են գնել այն: 

«Իմ բնակարանից ես միայն բերել եմ զարդասեղանը և դրա աթոռը, իսկ մնացած ամեն ինչը`գորգերը, ինչպես նաև Միշայի սեղանը և բազկաթոռը, արդեն կար: Մի խոսքով`մեզ ամեն ինչ ձեռք էր տալիս: Մեկ տարի անց ես հարցրի Իլանին` դու այստեղ քեզ հարմարավետ ես զգում: Նա ասաց`շատ, իսկ դո՞ւ: Ես ևս, ուստի որոշեցինք գնել այն»,- ասել է Ժասմինը:

Гостиная в доме Жасмин

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել