Մոտենում է ապրիլ 24-ը: Ի՞նչ է արել պետությունը ցայսօր այս ուղղությամբ, ո՞վ գիտի...Սպասում ենք, որ հենց կոնկրետ այդ օրը գա, որ հիշենք, որ ցեղասպանվե՞լ ենք:
Մեր դեսպանների մեծ մասին էլի պիտի հրահանգվի ճոռոմ-ճոռոմ վերամբարձ ճառեր ասել ցեղասպանության հետևանքով աշխարհում սփռված հայերի առաջ. սփյուռքահայերն իսկի չեն էլ հասկանում դրանց ասածը` հերթապահ զեկույցներ, ցավի խոսքեր: Տպավորություն է, որ իրենք իրենց համար են հավաքվում ցավելու: Կարևորն այսուայնկողմից փող հայթայթելն է` դեսպանատներում այդ օրը միջոցառում անելու համար, իսկ ցեղասպանության հերթական տարելիցը հիշատակելու ուղղությամբ մի տարի ի՞նչ է արվել, ո՞վ կասի: Ինչո՞վ են զբաղվում մեր ԱԳՆ-ում, մեր կերած-խմած լուրջ ձյաձյա-դեսպանները, նրանց օգնականները, ովքեր հիմնականում խծբ-ով դեսպանատներում հայտնված չինովնիկի տեսքով ու մտածելակերպով ջահել սերունդ են: Ի՞նչ են անում, բացի հայ համայնքի գումարներով այսուայն հարց լուծելը: Մեր պետությունն առհասարակ ինչո՞ւ համակարգված չի գործում այս հարցում, ո՞վ կասի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել