Aroxj.am-ը գրում է.
Ձիթապտղի յուղի մեջ առկա բաղադրիչներից մեկը՝ հիդրոքսիտրիոզոլը, ազդում է կրծքագեղձի խտության վրա, որն էլ իր հերթին անմիջապես կապված է քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Այս հրաշք յուղն ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է կանանց համար:
Հետազոտության գլխավոր նպատակն էր ցույց տալ, որ ձիթապտղի յուղը նպաստում է կրծքագեղձի խտության նվազեցմանը:
«Կրծքագեղձի խտության և կրծքի քաղցկեղի միջև գոյություն ունի անմիջական կապ: Կրծքի գեղձերի խտության մեկ տոկոս նվազեցումը նպաստում է քաղցկեղի երկու տոկոս նվազեցմանը»,-այս մասին նշում են հետազոտող գիտնականները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



