Ականջալուր լինելով Ձեր ներքին ձայնին` պատասխանեք ընդամենը երկու հարցի.
Ի՞նչն եք ավելի շատ սիրում
Ա) վարունգ կամ լոլիկ (պոմիդոր)
Բ) սեխ կամ ձմերուկ

Եվ այսպես, արդյունքները.

Վարունգ և սեխ
Այսպիսի ընտրությունն ավելի բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ ավելի լուրջ են: Նրանք հազվադեպ են ընկնում ազդեցության տակ և ալկոհոլից կախվածություն չեն ունենում: Նրանց մեջ շատ են սպորտսմեններն ու ճանապարհորդության սիրահարները: Այսպիսի տղամարդու հետ կինն իրեն կզգա առավելագույնս պաշտպանված: Այսպիսի տղամարդիկ նպատակասլաց են և հեշտությամբ հասնում են իրենց նպատակին: Բայց այս տեսակն ունի նաև իր թույլ կողմերը: «Վարունգասեխային» տղամարդկանց մոտ նկատվում է ռոմանտիզմի պակաս: Եթե կանայք ցանկանում են ծաղիկ ստանալ, ապա ավելի լավ է դրա մասին ուղղակիորեն ասել տղամարդուն:
Այս տեսակի կանայք հաճախ դառնում են ղեկավարներ, բայց ընտանեկան կյանքում նրանք մանկան նման անօգնական են. եփում են վատ, չեն կարողանում տնօրինել ընտանեկան բյուջեն, չեն սիրում լվացք անել և ափսեները լվանալ: Սակայն, այսպիսի կնոջ մեջ տղամարդը կգտնի հավատարիմ և հասկացող ընկերոջ:

Լոլիկ և ձմերուկ
«Պոմիդորաձմերուկային» մարդիկ ուրախ են և ակտիվ: Նրանք չափազանց շփվող են, բայց միշտ չէ, որ շփման մեջ հանդարտ են. իրենց բնավորության պայթյունավտանգությունը հաճախ բերում է սկանդալների: Այս տեսակի տղամարդիկ համադամասերներ են (գուրմաններ) և ալարկոտ: «Լոլիկաձմերուկյան» հակվածությամբ կանայք էմոցիոնալ են, սիրում են կենդանիներ և ընտանեկան օջախը: Նրանց ընկերակցությամբ մթնոլորտը միշտ ջերմ է ու հարմարավետ: Նրանք երբեմն թվում են անտակտ, քանզի ասում են այն, ինչ մտածում են:
Շարունակությունը՝ այստեղ