Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան փողոցում (Պլանի գլուխ) , բախվել են Երևանի բնակիչներ 44-ամյա Սյուզաննա Դավթյանի վարած Lexus մակնիշի 18 LO 801 համարանիշի և 55-ամյա Միսակ Աբրահամյանի վարած Երազ մակնիշի 475 SU 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/1403251918281/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել