Թարխունը չի վաճառվում. հայ գյուղացին դժգոհ է, վրացի գնորդը` գոհArmnewsTV.am-ը գրում է.

Արագածցիների համար թարխունի առևտուրն այլևս եկամտաբեր չէ: Անցած տարվա իրացումից Արագածի բնակիչները ոգևորվել էին, այս տարի մշակելի հողատարածքների 90 տոկոսը թարխուն սածիլեցին: Բերքն առատ եղավ, գնորդները չպակասեցին, բայց գյուղացին դժգոհ մնաց: Արագածի թարխունը հիմնականում վրացիներն են գնում: Օրական մոտ 6 տոննա թարխուն են արտահանում: Բայց եթե անցած տարի մեկ կապ թարխունի համար 40-45 դրամ էին վճարում, այս տարի` կրկնակի էժան, 20 դրամից ավելի մեկ կապ թարխունը չեն գնահատում: Գնորդներն էլ իրենց պատճառաբանություններն ունեն, վստահեցնում են, որ իրենք էլ մեծ շահույթ չեն ստանում թարխունի առևտրից:

Արագածցիները որոշել են, որ եկող տարի նախապատվությունը միայն թարխունին չտալ: Գյուղապետը խորհուրդ է տալիս թարխունից բացի նաև կարտոֆիլ ու կաղամբ մշակել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել