Եվրատեսիլ 2014-ի առաջին կիսաեզրափակչում Հայաստանը ելույթ կունենա 1-ին համարի ներքո: Այս մասին երեկ հայտարարեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքը:
Փաստորեն այս տարի Եվրատեսիլը կմեկնարկի մեր մասնակցի կատարումով: Հուսանք, որ առաջինը լինելու փաստը կոգևորի Արամ MP3-ին և նա էլ ավելի մեծ ոգևորվածությամբ հանդես կգա միջազգային ստուգատեսին:

Այս պահին մեր մասնակցի երգը Եվրատեսիլի Youtube-յան պաշտոնական ալիքում ունի ավելի քան 1.261.761 դիտում` չհաշված լայքերի` 23.748 և դիսլայքերի` 1.994 քանակը:

Ինչպես օրեր առաջ ասուլիսի ընթացքում նշեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, սա այն եզակի տարիներից է, երբ քիչ, թե շատ զգում ենք հաղթանակի շունչը:
Եվ իսկապես, 10 օր է, ինչ Արամի երգը հայտնվել է Եվրատեսիլի Youtube-յան պաշոնական էջում և ժամ առ ժամ դիտումների քանակն ավելանում է:
Մենք առաջատարն ենք նաև բազմաթիվ առցանց հարցումների արդյունքում:

Աշխարհի խոշորագույն բուքմեյքերներն այլևս անիմաստ են համարում Արամ MP3-ի օգտին խաղադրույքներ ընդունել՝ վերջինիս հաղթանակը չափազանց հավանական համարելու պատճառով։
Շարունակությունն` այստեղ