«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա». Հասմիկ Մանջիկյան-ԲերբերյանPanorama.am-ը գրում է.

Զինյալ գրոհայինների և սիրիական բանակի միջև բախումները Քեսաբում շարունակվում են, իսկ Լաթաքիայի վրա հարձակում դեռ չկա: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Լաթաքիայում ապաստանած քեսաբցի Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:

Նա նշեց, որ Քեսաբն ու Լաթաքիան շատ մոտ են, եթե շարժվեն դեպի Լաթաքիա, իրենք կիմանան: Հիմա հեռու են, բանակը փորձում է վերահսկողությունը պահպանել: Սիրիահայ կինը միևնույն ժամանակ նկատեց, որ ամեն պահի էլ կարող է հարձակում լինել, ոչ ոք չգիտի ինչ կլինի հետոն:

«Լաթաքիայի վրա հարձակման մասին տեղեկությունները ճիշտ չեն: Հիմա Քեսաբին շատ մոտ մի շարք տեղերում բախումներ են, սիրիական զորքերը փորձում են ետ մղել գրոհայիններին: Քեսաբին մոտ մի մեծ գյուղ կա, այնտեղից տեղեկություններ ստացանք, որ թուրքմենները թալանել են տները: Նրանք մեր հայերի մոտ էին աշխատում, փախել էին Թուրքիա, հիմա հետ են վերադարձել: Մի քանիսը զանգել են, ասել են՝ մտել ենք ձեր տները»,- ասաց Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել