1in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն իր կազմ նոր ադամներ ընդունելու վերաբերյալ ոչ մի կոնկրետ որոշում առայժմ չի ընդունել: Թե դաշինքն իր «բաց դռների քաղաքականությունն» ինչպես կվարի՝ ավելի ուշ կորոշվի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այս մասին հայտնում է Ria Nvosti-ն:
«ՆԱՏՕ-ի դուռը բաց է: ՆԱՏՕ-ի պայմանագրի համաձայն՝ դաշինքը կարող է հրավիրել եվրոպական ժողովրդավար երկրներին, որոնք ապահովում են դաշինքի կազմում ընդգրկվելու համապատասխան չափանիշները: Դաշինքը կընդլայնենք, թե ոչ՝ ՆԱՏՕ-ն ինքը կորոշի առանց երրորդ կողմի միջամտության: Եթե հայտ ներկայացրած երկիրը կատարել է համապատասխան պահանջներն ու 28 դաշնակիցները համաձայն են, ուրեմն մենք կարող ենք ընդլայնման որոշում ընդունել: Ոչ Ռուսաստանը, ոչ որևէ այլ երրորդ երկիր չեն կարող ազդել դրա վրա»,- Բրյուսելում ասել է Ռասմուսենը՝ Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ դաշինքն առայժմ ոչ մի որոշում չի ընդունել:
ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն մարտի 21-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք կարող է պետությունների ներսում բաժանարար գծեր առաջացնել: Նա նաև նշել է, որ Ռուսաստանին ոչ ոք չի կարող արգելել ՆԱՏՕ-ի քաղաքականության վերաբերյալ իր վերաբերմունքն արտահայտել և հայտարարել սեփական շահերի մասին: