Մեծ ընկերություններին անհրաժեշտ է մասնագետների միայն մի տեսակ` մեծ ընկերություններում աշխատելու մասնագետներ: Ինչի՞ վրա է հիմնված այդ ընտրությունը: Այս հոդվածը կազմված է մի քանի մարդկանց կարծիքների հիման վրա, ովքեր երկար ժամանակ աշխատել են գրասենյակներում, և հարմարավետ աշխատավայրերը և անվճար սուրճը փոխարինել են գործարարության, ռիսկի և հավասարակշռված կյանքի հնարավորությունով:

Դուք երբեք չեք ստանում կարիերայի բավարար աճ 

Պետք է մի պահ մտածել, թե ղեկավարական քանի օղակ կա Ձեր գլխավերևում, և թե որքան ջանք պետք է գործադրեք ներքին դիմադրությունը հաղթահարելու համար: Խաղալով՝ կկարողանաք դուրս գալ, իսկ աշխատելով՝ դժվար թե:

Դուք կսովորեք ժամանակի մեծ մասն անցկացել անիմաստ բանակցություններ վարելով 

Դուք ժողովներ կհավաքեք, որոնց ժամանակ աշխատակիցների մեծ մասը կստուգեն իրենց էլեկտրոնային փոստերը, մինչ Դուք կխոսեք ինչ-որ անիմաստ թեմայով: Եվ դա կտևի այնքան ժամանակ, մինչև որ գրասենյակային փորձառու աշխատակիցները հեռացնեն Ձեզ աշխատանքից, որպեսզի գործեն հենց նույն կերպ:

Նախաձեռնությունը պատժելի է

Գովազդային պաստառում չնչին փոփոխություններ իրականացնելու համար Դուք այնքան մեծ ջանքեր կգործադրեք, որ ցանկալի արդյունքին հասնելուց հետո դժվար թե բարոյական բավարարվածություն ստանաք: 


Դուք 12-14 ժամ կանցկացնեք աշխատավայրում

Բայց Դուք կամ բացարձակ չեք աշխատի, կամ ամենից շատը 2-3 ժամ: Դուք կսովորեք Ձեզ համոզել, որ օգտակար աշխատանք եք կատարում, և որ չափազանց ծանրաբեռնված եք, բայց իրականում բոլորը գիտեն, որ շրջապատված են անգործներով, այդ պատճառով բոլորն իրենց նույն կերպ են պահում: Կարևորը կասկածներ չառաջացնել, որ կյանքում Ձեզ համար աշխատանքից ավելի կարևոր գործեր կան: 

Դուք չեք կարող հրապարակայնորեն արտահայտել Ձեր կարծիքը

Եթե Դուք համացանցային գովազդի մասնագետ եք, ապա չեք կարող բացասական կարծիք հայտնել Ձեր ընկերության արտադրանքի մասին, քանի որ էթիկայի կանոններից դուրս է, ինչպես նաև հարկավոր է չէ բացասաբար արտահայտվել մրցակից ընկերության մասին. նույնպես գեղեցիկ չէ: Ավելի լավ է լռել և ոչ մի մեկնաբանություն չանել:

Թիմ! Թիմ! Թիմ!

Դուք հավանաբար շատ եք լսել թիմի համախմբվածության, թիմային ոգու մասին: Թիմային պատասխանատվության ետևում Դուք կսովորեք թաքցնել սեփական անպարտաճանաչությունը կամ անփորձությունը: 

Դուք զրկվում եք էմոցիաներից

Գրասենյակներում ընդունված չէ նախանձել կամ ուրախանալ: Բոլորը զգացմունքները Դուք ստիպված եք պահել ներսում և որևէ կերպ չարտահատել դեմքի վրա: Տխրությունը Ձեր նոր դիմակն է:


Դուք կսովորեք աշխատանքի անկանոն տեմպին

Մեկ ամիս առաջ Դուք դեռևս զարմանում էին և Ձեզ զայրացնում էր այն, որ պայմանագիրը համաձայնեցվում էր մեկ ամսվա ընթացքում, իսկ կոմերցիոն առաջարկը պատրաստվում էր մեկ շաբաթվա մեջ: Դուք ինքներդ կդառնաք այդպիսին և կդադարեք հասկանալ իրադարձությունների իրական ընթացքը:

Դուք կսովորեք չլսել Ձեզ հետ խոսող մարդկանց 

Գրասենյակային փորձառու աշխատակիցների մեծամասնությունը սկսում են հեռախոսով կամ նոութբուքով ինչ-որ գործողություններ կատարել, երբ նրանց հետ ինչ-որ մեկը խոսակցություն է սկսում: Դուք կսովորեք անընդհատ ստուգել էլ.փոստը և ստեղծել շատ զբաղված մարդու պատկեր: 

Դուք այլևս խնդիր չեք ունենա ուշացումների հետ 

Դուք անխտիր ուշանալու եք բոլոր հանդիպումներից և միջոցառումներից: Եվ ոչ մի խնդիր չեք ունենա` մոռացել եք, հանդիպել եք կոլեգայի, խցանումներ: Դուք կհավատաք, որ դրանք էական պատճառաբանումներ են ուշանալու համար: 


Դուք կախվածություն ձեռք կբերեք սուրճից

Սուրճ առավոտյան, սուրճ կեսօրից առաջ, սուրճ ճաշից առաջ, սուրճ մինչև ժամը 5-ը, սուրճ տուն գնալուց առաջ: Եթե Դուք ծխում եք, ապա ավելացրեք սուրճը նաև Ձեր ծխելու ժամերին:

Դուք կսկսեք մտածել, որ բավարար գումար չեք ստանում

Աշխատելով «հարուստ» ընկերություններում՝ Դուք ստանում եք լավագույն սարքավորումները, կահույքը և գրասենյակը, բայց Ձեզ սկսում է թվալ, որ ընկերության հաշվին պետք է մեքենա ստանաք: Այստեղ տրամաբանություն չկա, Դուք ուղղակի սկսում եք հավատալ այս մտքին: 

Աշխատավարձի բարձրացում

Դուք կսկսեք պակաս արդյունավետ աշխատել: Ձեզ անընդհատ թվալու է, որ ավելիին եք արժանի, և աշխատավարձր բարձրացումը տրմաբանական իրադարձություն է: 


Ձեզ մոտ ախտանշում են գրասենյակային աշխատողի ախտանիշ

Դուք ավելի հաճախ կսկսեք հիվանդանալ: Ձեզ կթվա, որ դա օդափոխիչների արդյունք է, և պետք չէ անհանգստանալ: Դուք հաճախակի եք հիվանդանալու և հաճույք ստանալու դրանից: 

Ձեզ մոտ ավելորդ քաշ և տգեղ մարմին կառաջանա

Եվ նույնիսկ այս դեպքում Դուք պատճառաբանում կունենաք` սթրես, նստակյաց աշխատանք: Բայց իրականում պատճառն այն է, որ Ձեր մարմինը և ուղեղը կատարում են շատ կալորիաներ չպահանջող աշխատանք: Դուք օրը մի քանի անգամ սուրճ եք ըմպելու՝ կալորիական քաղցրավենիքներ ուտելով, իսկ ընթրիքին ոչ համեղ լանչերը, որոնք անցյալ օրվա մնացորդներն են: 

Դուք աստվածացնելու եք ուրբաթ օրը

Ընկերության սեփականատիրոջ համար ուրբաթ օրն իրական սարսափ է, քանի որ բիզնեսը կանգ է առնելու երկու օրով: Գրասենյակային մասնագետի համար դա շաբաթվա լավագույն օրն է:


Դուք կսկսեք ի սրտե ուրախանալ Ձեզ բացարձակ չվերաբերվող հաջողություններով 

Դուք կշնորհավորեք լավ աշխատանք կատարած Ձեր կոլեգաներին, և ի սրտե կուրախանաք նրանց համար, սակայն դա Ձեզ չի վերաբերի: Ձեր նախագծերը ավելի հազվադեպ կթողարկվեն, իսկ Դուք, ի վերջո, ցանկանում եք ինչ-որ իրադարձությունով ուրախանալ: 

Դուք Ձեր վաստակածից շատ ավելի քիչ աշխատավարձ կստանաք

Դուք կարող եք հսկայական աշխատանք կատարել, բայց աշխատավարձը Ձեզ թույլ կտա ապահովել միայն սնունդը և տանիքը գլխավերևում: Նաև դուք մի քանի անգամ արձակուրդ գնալու հնարավորություն կունենաք: Ձեզ համար դա ուղղակի գումարի փոխարինիչ կլինի:


Դուք նաև կսկսեք սիրել կորպորատիվ հավաքույթները

Դուք դժվար թե կարողանաք բարձրորակ և նրբաճաշակ ուտեստներ համտեսել, բայց ինքներդ Ձեզ կհամոզեք, որ Ձեզ համար ինչ-որ նշանակալից իրադարձություն եք արել: 

Դուք բազմաթիվ վարկեր կհավաքեք

Աշխատանքի սկզբում Դուք կցանկանաք կոլեգաների պես մեքենա ունենալ: Կանոնավոր կերպով գումար ստանալով մի քանի տարուց Դուք արդեն ամբողջովին թաղված կլինեք այնպիսի պարտքերի և վարկերի մեջ, որոնք Ձեզ նախկինում անհավանական էին թվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել