Panorama.am-ը գրում է.
«Այս պահին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառուցվելիք սեզոնային սրճարանի տեղադրման աշխատանքները սառեցված են: Սրճարանի հետ կապված որևէ նոր զարգացումներ չկան, որոշում չկա: Այսօր օրակարգայինը հենապատի վերաշարման աշխատանքներն են»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին պետ Ալլա Սերոբյանը:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառուցվելու է սեզոնային սրճարան: Հասարակակական բողոքի ալիք բարձրացավ, տեղադրման աշխատանքները կասեցվեցին, մշակույթի նախարարություններում սկսվեցին քննարկումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ