Life.panorama.am-ը գրում է.

Այնպես չի, որ հանուն երեխայի չենք բաժանվի. Լուիզա Ղամբարյան

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը սիրում է կյանքին թեթև նայել…  Բնավորության հենց այդ գծի շնորհիվ էլ չի առաջացնում անշտկելի կոնֆլիկտներ թե՛ ընտանիքում, թե՛ շրջապատում:Life.panorama.am-ի հետ զրույցում Լուիզան անկեղծացավ գործնական առօրյայի, ստեղծագործական նոր առաջարկի, ընտանեկան հարաբերությունների և տարիքային համատեղելիության մասին…

-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Հիմա թատրոնում զբաղված եմ նոր ներկայացման փորձերով, որը հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլ 15-16-ին: Էմմա Պետրոսյանի հեղինակային աշխատանքն է, ռեժիսորը Սուրեն Շահվեդյանն է, բեմի վրա լինելու ենք Արամոն և ես: Ներկայացումը կոչվում է «Սև դառը շոկոլադ»: Բացի սա՝ ներառված եմ մեր թատրոնի 12 ներկայացումներում…

՞նչ ժանրի մեջ է նոր ներկայացումը:

-Հոգեբանական դրամա է, ներկայացնում է կին-տղամարդ փոխհարաբերությունները:

-Լուիզա, նկարահանվում եք նաև «Հարազատ թշնամի» սերիալում: Սերիալ ասածը կայացած դերասանուհուն ի՞նչ է տալիս:

-Ընդամենը աշխատանք: Բայց ասեմ, ի՞նչ կապ ունի՝ սերիալ է, կինո, թե՞ ներկայացում… Սերիալն էլ իմ աշխատանքն է՝ այս ձևաչափի մեջ, հնարավորինս փորձում եմ լինել իմ պրոֆեսիոնալ բազայի վրա: Աշխատում եմ ազնվորեն և որքան կարող եմ, ու տարբերություն չկա՝ դա սերիալ է, թե մեկ այլ նախագիծ: Անկախ նրանից՝ սերիալը թույլ է, ցածր կամ բարձր վարկանիշով, սիրված կան չսիրված՝ դա դերասանի աշխատանքն է…

-Իսկ սկսնակների կողքին հանդես գալը, խաղալը ի՞նչ բարդություններ է իր մեջ պարունակում:

-Այսպես ասեմ՝ սկսնակներից դու կարող ես և շատ բան սովորել, և՛ շատ բան սովորեցնել: Սերիալը շատ դինամիկ, ամենօրյա աշխատանք է, որի ընթացքում շատ բան կարող ես քաղել: Այն անընդհատ շրջանառվող պրոցես է, ինչին պարբերաբար հետևելով կարող ես քո թերություններն արձանագրել և դրա վրա աշխատել: Ինչ վերաբերում է սկսնակների հետ աշխատելու բարդություններին և առավելություններին, ապա ասեմ, որ նրանք ևս կարող ուժեր են, իրենցից էլ կարող ես շատ բան յուրացնել…Կոնկրետ մեր սերիալում չկան սկսնակներ, որոնց հետ ես կամաչեմ նկարահանվել, կամ իրենք կխանգարեն իմ աշխատանքին: Բոլորն էլ որոշակի ստեղծագործական անցյալ ունեն արդեն:

-Իսկ ընդհանրապես, այդ սերիալում ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատել և ում հետ՝ դժվար:

-Ես ոչ մի անջրպետ չեմ դնում, հակառակ դեպքում կկենտրոնանամ այդ մտքի վրա, ինչն էլ կխանգարի իմ աշխատանքին… Եթե խոսենք պրոֆեսիոնալ հարթության վրա, ապա իմ հիմնական գործընկերը՝ Ալբերտ Սաֆարյանը (քավոր), տաղանդաշատ արտիստ է, ումից կարելի է շատ բան սովորել և ում հետ աշխատելը միայն ու միայն հաճույք է: Ինչ վերաբերում է իմ մյուս գործընկերներին, որոնց հետ ես սցենարի թելադրմամբ անընդհատ շփման մեջ եմ (աղջկա և որդու դերակատարները), ապա պետք է ասեմ, որ նրանց հետ ևս հաճելի է ու հետաքրքիր, քանի որ մարդիկ են, ովքեր ուզում են ինչ-որ բան անել: Սա շատ կարևոր է: Եթե զգում ես, որ քեզանից մի քիչ ավելի անփորձը ունի ցանկություն ինչ-որ բան անել, ապա դու պատրաստ ես նրա հետ այդ ճանապարհն անցնել: Երբեք չի կարելի մոռանալ, որ ինքդ էլ մեկ օր սկսնակ ես եղել և ունեցել ես նույն խնդիրները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել