Ձրի բան աշխարհի երեսին չկա: Պատկերացրեք, որ ամեն ինչ վճարովի է, նույնիսկ ազգային ուժեղ պետություն ունենալը և պահպանելը: Այս հաճույքը երևի ամենաթանկն է ու ամենացանկալին աշխարհում եղած բոլոր լավ բաների շարքից:
Հրեաները երկու հազար տարի ամբողջ աշխարհի թուքն ու անեծքը անմռունչ տարան, սողալով ու անընդհատ կոտորվելով, կոպեկ առ կոպեկ գջլեցին ու խնայեցին, դրամ ու դրամագլուխ կուտակեցին, աշխարհի կապիտալին վերջապես տեր դարձան ու այն ուղղեցին իրենց ազգային պետություն կերտելու ու պահպանելու համար: Հիմա նրանք ունեն աշխարհի հզոր բանակներից մեկը, աշխարհի հզոր հետախուզական ու հակահետախուզական ծառայություններից մեկը, և Իսրայելի քաղաքացին այդ երկու կարևորագույն ինստիտուտների առկայությամբ իրեն պաշտպանված է զգում աշխարհի որ ծայրում էլ գտնվելիս լինի:
Քեսապի մեր հայրենակիցների այս արհավիրքը հաստատ չէր լինի, եթե մենք ևս Իսրայելի նման հզոր երկիր լինեինք:
Հրեան, որտեղ էլ գտնվելիս լինի, իրենց սինագոգների միջոցով կանոնավորապես մուծում է ազգային տուրքեր, որոնցից էլ հավաքվում են հսկայական դրամագլուխներ և ներդրվում ազգային հարցերի լուծման մեջ:
Այդ միջոցները անձեռնմխելի են, և այն եկել տարել է այն հրեային, ով կփորձի այդ միջոցները յուրացնել անձնական նպատակներով օգտագործելու համար:
Այս բաները նրանց մասին միշտ էլ շարժել են իմ նախանձը: Ե՞րբ ենք մենք էլ գալու այս գիտակցությանը: Հարց է. կամ կգանք, կամ էլ, հըը, կկորչենք-կգնանք մեր անխելքության ու էգոիզմի պատճառով:



