1in.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված սիրիական ինքնաթիռի հետ, որը խախտել է Թուրքիայի օդային սահմանը՝ տեղեկացնում է Թուրքիայի TRT Հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքը:

«Հաշվի առնելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ մեր զինված ուժերը ցուցաբերել են զգոնություն այդ վտանգավոր իրավիճակում: Նրանք կատարել են իրենց պարտականությունները՝ հանուն իրենց սահմանների պաշտպանության»,- ասել է Գյուլը:

Գյուլը Նիդերլանդներում, որտեղ նա ժամանել է՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողովին, պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Սրանք ազգային հարցեր են: Մենք բոլորս պետք է պատասխանատվություն կրենք դրանց համար: Սա քաղաքական հարց չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել