Փորձը ցույց է տալիս, որ ծայրահեղական շարժումներն արձանագրել են իրավիճակային փոփոխություններ, բայց վերջնական արդյունքի ձևավորման հարցում դերակատարում չեն ունեցել: Ֆրանիսիական հեղափոխությունից հետո այս առումով ոչինչ չի փոխվել: Ուկրաինացի մսագործ մազոխիստի սպանությունն ամբողջությամբ տեղավորվում է «հեղափոխությունը իրագործում են ֆանատները, վայելում` տականքները» ճշմարտության համատեքստում: Սաշկոյի գործով սպանության վարկածներ փնտրելը, և ըստ այդմ հասկանալը, թե ով է պատվիրատուն կամ իրականացնողը, անօգուտ և ժամանակավրեպ զբաղմունք է, քանի որ կլինեն նոր սպանություններ և ձերբակալություններ, հետևաբար հնարավոր կլինի ամբողջը միացնել մեկ ընդհանուր ծածկադմփոց գործի մեջ:
Ռուսների դեմ արդյունավետ պայքարում «Սաշկո & Co»-ն մնացել է կոկորդի մեջ ոսկոր` Սաշկոների հաշվին իշխանության եկածների և նրանց հովանավորների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/602622089826122?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել