Մեր՝ հայերիս, մեջ էլ շատ կա արիական արյուն։ Բայց երկար դարեր անպետականության ու անընդհատ պատերազմների մեջ ապրելով մեզանում արմատացել է եսակենտրոն, եսասեր, եսապաշտ մշակույթ, հետևաբար և տրոհված հասարակություն։ Այս էր պատճառը որ շատ արագ, նույնիսկ ԽՍՀՄ-ի օրոք, ոտով գլխով սիարահարվեցինք կապիտալիզմի վրա։ Ու ցավոք դեռ ուրիշ տարբերակ չենք պատկերացնում։
Տնտեսության ազգայնացման գերմանական տարբերակի մասին քչերը գիտեն, երբ երկրի արդյունաբերությունն ազգայնացվել ու տրվել է բանվորներին որպես սեփականություն։ Դա կոչում են profit sharing, երբ ձեռնարկության ողջ եկամուտը բաժանվում է աշխատողների միջև։ Այսինքն չկա մեկը՝ կապիտալիստ, որ յուրացնի մյուսների աշխատանքը։ Ոչ մի կապիտալիստի մտքով, իհարկե, չի անցնի կիրառել նման բան։ Ամենաշատը նրանք աշխատողներին արտոնություններ են տալիս բժշկական ապահովագրության, կամ կենսաթոշակներին հավելումների ձևով։ Աշխարհի շատ երկրներում վայրենի կապիտալիզմ է։ Իսկ Եվրոպան սոցիալիստական բարեփոխումներ է արել ու անում, որ թուլացնի կապիտալիզմի կործանարար հետևանքները։
Հայաստանում, վախենամ՝ բան չստացվի։ Մեր ժողովուրդը, վախենամ, չհամարձակվի պատասխանատվություն վերցնել իր վրա ազգայնացնելու երկրի ողջ տնտեսությունը։ Մարդիկ դեռ շատ են վախեցած կոմունիզմից, երբ բոլշևիկյան հեղափոխությամբ հողն ու գործարաններն ազգայնացվեցին, բայց հետո հետ վերցվեցին։ Ժողովուրդը զզվել է կապիտալիզմից։ Ուրիշ բան չեն պատկերացնում։
Ժողովուրդը կցանկանար օլիգարխներից (ավելի ճիշտ՝ խուլիգարխներից) խլել գողունը՝ հողը, հանքերը, լճերն ու գործարանները, բայց վախենում է չկարողանա պահել այն ներկայիս դեմոկրատական համակարգի միջոցոցով, հաշվի առնելով վերջին տարիների դառը փորձն ու ազնիվ, ազգանվեր մարդկանց անկարողությունը երկրում։ Ժողովրդին պատասխանատվությունից կփրկի միապետությունը։ Մի բան է գողունը խլել ու չկարողանալ պահել, մեկ այլ բան է գողունը խլել ու հանձնել միապետի տնորինությանը, ողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա։
Իսկ միապետ կարող է լինել նա, ով չի տենչում իշխանության։
Ում միակ նպատակն է՝ ծառայել իր ժողովրդին։
Ով իրեն վստահված երկիրն ու գանձարանը իր սեփականը չի համարում։
Ում իմաստնությունն ամենաբարձրն է։
Ով տոգորված է իր երկրում արդարություն ու բարորություն հաստատելու ու պահպանելու ձգտումով։
Ով նաև տոգորված է ողջ աշխարհին արդարություն, խաղաղություն ու բարորություն բերելու ձգտումով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել