1in.am-ը գրում է.

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի կարծիքով՝ երկրում խայտառակ սոցիալ-տնտեսական վիճակ է, սակայն Մաքսային միությանն անդամագրվելով՝ երկրում, նրա խոսքով, լուրջ փոփոխություններ հնարավոր կլինի մտցնել. «351 համայնք դատարկ է, ներքին քաղաքականության բնագավառում թերությունները խիստ արատավոր են: Պարտադիր կուտակային կենսաթոշակը 90-ական թվականների ժողովրդի խնայողությունների ճակատագրին կարժանանա, ժողովուրդը 10 միլիարդ խնայողություն է արել, որ հետո հետ չի ստացել»,- ասաց նա:

Բանախոսը հայտարարեց նաև, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ի սկզբանե ողջունել է սեպտեմբերի 3-ի Հայաստանի և ՌԴ նախպագահների համատեղ հայտարարությունը. «ՄՄ անդամ դառնալով՝ 3 կարևոր հարց է լուծվում՝ ազգի անվտանգության խնդիրը, որը մենք համարում ենք համար մեկ խնդիր: Մաքսային միության անդամ դառնալով՝ հնարավորություն կունենանք մեր տնտեսական կապերը ստեղծել: Կոմունիստական կուսակցությունը կանի ամեն ինչ, որ մի օր շուտ Հայաստանը լինի Մաքսային միության կազմի մեջ»:

Ի դեպ, կոմունիստական կուսակցությունն իրեն համարում է ամենաընդդիմադիր, ամենաարմատական ընդդիմությունը, սակայն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, որպեսզի չխոչընդոտվի Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել