Նույնիսկ մարդկային հարաբերություններում կա մի սկզբունք, երբ պետք չէ մարդուն դնել մի վիճակի մեջ, երբ նա այդտեղից այլևս ելք չունի, քանզի մարդը, ով ոչինչ չունի կորցնելու, դառնում է գազան: Նման մարդիկ քեզ ավելի շատ վնաս կտան, քան եթե դու նրանց մի փոքր տեղ թողնեիր արժանապատիվ ապրելու: Հիմա նույն բանն արեց Արևմուտքը Ռուսաստանին՝ դիպչես այս պետության ամենաթույլ տեղին՝ Ուկրաինային, արդյունքում միջուկային տերություն Ռուսաստանը սկսեց ԹՔԱԾ ունենալ բոլոր քաղաքական ու տնտեսական հաշվարկների վրա ու իր ողջ զինանոցով սկսել է հարձակում Արևմուտքի ազդեցության գոտիների վրա: Այսօր Կիևում սպանվեց ուկրաինացի ազգայնական «Պրավիյ սեկտոր» կուսակցության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն, Ղրիմի անջատումից հետո Ռուսաստանը կսկսի ՊՈԿԵԼ Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններ ու առանձին քաղաքներ, չեմ բացառում, որ զորք կուղարկի նաև Սիրիա, Սերբիա և իր ազդեցության նախկին գոտիներ, քանզի այլևս նահանջելու տեղ չունի: Իմ խորին համոզմամբ՝ Արևմուտքն արդեն անցել է Ռուբիկոնը, ու մեզ բոլորիս սպասվում է ՍԱՌԸ պատերազմի տաք ժամանակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել