Lurer.com-ը գրում է.

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին հաշիվ է բացել «Ռոսիա» բանկում: Այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այդ հաշվին, սկսած հաջորդ ամսվանից կփոխանցվի նախագահի աշխատավարձը»,-հաղորդել է Պեսկովը:

«Ռոսիա» բանկը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում: Վլադիմիր Պուտինը մարտի 21-ին խոստացել էր հաշիվ բացել այդ բանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել