Panorama.am-ը գրում է.
Այսօր աղանդավորների շարքերը նոսրանում են, դրա համար են նրանք սկսել ագրեսիվ դառնալ: Ասուլիսում նման դիտարկում արեց Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Նրանք քանդում են մեր երկիրը, բաժանում ընտանիքներ:
Ըստ նրա, ՀՀ-ում բավականին նվազել է «Եհովայի վկաներ»-ի թիվը: Քահանայի խոսքով, այսօր պայքար է գնում հիմնականում «Եհովայի վկաներ»-ի և «Կյանքի խոսք»-ի միջև, ինչը խարխլում է նրանց հիմքերը:
Ասուլիսին ներկա ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոցենտ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ աղանդների համար կան մի քանի նախապայմաններ. «Խորհրդային շրջանում, երբ իշխում էր աթեիստական գաղափարախոսությունը, մարդիկ չունեին պարզունակ գիտելիքներ կրոնի մասին: Երկրորդ՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ինչքան վատ է, այնքան պարարտ հող է ստեղծվում աղանդների գործունեության համար: Երրորդ պայմանը, որ մենք ենք նկատել՝ ժառանգաբանական գործոնը»,- ասաց նա՝ հիշատակելով Պավլիկյաններին, Թոնդրակեցիներին, որոնք իրենց գործունեության սահմաններն ընդլայնել էին՝ ներառելով եվրոպական մի շարք երկրներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



