Փաստորեն, Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքը լկտիաբար աղավաղել էին ու, կոնտեքստից առանձին ֆրազներ պոկելով, մատուցել էին դրանք այնպես, ինչպես իրենց էր պետք:
Ուրեմն, ի հեճուկս տարբեր ոչ բարեխիղճների, պանիկյորների, արևմտամետների ու դասալիքների, Նորատ Տեր-Գրիգորյանցի միտքը հետևյալն է՝
- Մենք շրջափակման մեջ ենք ու ամբողջովին շրջապատված ենք ՆԱՏՕ-ական ու թշնամական բազաներով.
- Մեր դաշնակիցը հենց այն երկիրն է, ում դեմ էլ ստեղծվել է ՆԱՏՕ-ն.
- Մենք շարունակաբար թուլանում ենք, ու երկիրը տարեցտարի դատարկվում է:
- Եթե ուզում ենք դուրս գալ շրջափակումից ու անվտանգության գործուն երաշխիքներ ունենալ, ապա մենք ԿԱՄ պետք է հանրաքվե անենք ու դառնանք Ռուսաստանի մաս՝ վստահ լինելով, որ քանի դեռ կա Ռուսաստանը, մեզ ոչ մեկ ռիսկ չի անի կպնել, ԿԱՄ էլ զորքերն առնել ու ճղել այդ շրջափակումը, գրավել Բաքուն, դուրս գալ ծով, գրավել Վրաստանը:
Այսինքն՝ այլընտրանքը կամ-կամ է՝ երկարաժամկետ հեռանկարում, իսկ եթե թողենք ամեն ինչ այնպես, ինչպես կա, ապա այս տեմպերով մի 10-20 տարի հետո արդեն մեզ կգրավեն, ընդ որում, բացառապես ռազմական նվագախմբի ուժերով:



