ՀԱԱԳԱ. G8-ն՝ առանց ՌուսաստանիArmnewstv.am-ը գրում է.

Հաագայում մեկնարկեց պատմական ու արտահերթ գագաթնաժողովը: Միջուկային անվտանգության գագաթնաժողովից անմիջապես հետո Միացյալ նահանգների նախաձեռնությամբ մեկնարկեց «Մեծ ութնյակի գագաթնաժողովը 7 երկրների ղեկավարների մասնակցությամբ` այս անգամ Ռուսաստանին հրավեր չեն ուղարկել: Արտահերթ գագաթնաժողովին աշխարհի 7 հզորները քննարկում են Ուկրաինայի եւ Ղրիմի հարցը: Այս քայլը ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը որակեց որպես Ուկրաինայում գործողությունների համար Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերի մաս: 

Մեծ 8-նյակի պետությունները սովորաբար հանդիպում են տարին մեկ անգամ անդամ երկրներից որեւէ մեկում, վերջին հանդիպումը տեղի է ունեցավ անցած տարի Մեծ Բրիտանիայի Լոխ-Էռն քաղաքում, որտեղ քննարկվեց Սիրիական պատերազմը: Նիդերլանդները ոչ անդամ երկիր է, ոչ էլ հանդիպման ժամանակն է լրացել: Հաջորդը` 40-րդ գագաթնաժողովը նախատեսված էր այս տարվա հունիսին Օլիմպիական Սոչիում, բայց Ղրիմյան դեպքերի պատճառով խաղաթղթերը խառնվեցին: Սկզբում G8-ը G6 էր, որը ստեղծվեց 70-ական թվականներին, որպեսզի կարողանան լուծել տնտեսական ճգնաժամերն ու հարթել Միացյալ նահանգների, արեւմտյան Եվրոպայի եւ ճապոնիայի միջեւ սրվող տնտեսական ու ֆինանսական խնդիրները: 6 երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպեցին Փարիզի արվարձանում գտնվող Ռամբույե ամրոցում` 1975 թվականի նոյեմբերի 17-ին: Առաջին գագաթնաժողովից մեկ տարի անց 6-նյակը վերածվեց 7-նյակի` Ֆրանսիային, Միացյալ նահանգներին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Իտալիային ու Ճապոնիային միացավ Կանադան: Խորհրդային միության փլուզումից հետո 1991-2002 թվականների գագաթնաժողովներն անցնում էին 7+1 ձեւաչափով` ավելացված մեկը՝ Ռուսաստանն էր: 1997 թվականին 7-նյակը դարձավ 8-նյակ: Չնայած Ռուսաստանը ոչ մի չափանիշով չէր համապատասխանում G7-ի պահանջներին: Մեծ Ութնյակը միջազգային կազմակերպություն չէ եւ միջազգային պայմանագրեր չի կնքում, չունի կանոնադրություն եւ քարտուղարություն: Ութնյակի որոշումները չունեն պարտադիր ուժ: Հետաքրքիր է Մեծ ութնյակի անվանումը, որն առաջացել է սխալ թարգմանության պատճառով: G7-ը անգլերենում Group of Seven-ն է` 7-ի խումբ, բայց Խորհրդային միության առաջին ու վերջին նախագահը մի անգամ սխալմամբ արտասանել է Great Seven` մեծ 7-նյակ և ակումբը պատմության մեջ մտավ հենց այդ անունով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել