Ծանրութեթև անելով անցյալը՝ մոռանում ենք մեր ներկան, անտեսում ենք «այսօրը». Աստղիկ Սաֆարյան

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, ով արդեն որոշակի ժամանակ է՝ ապրում է Իսպանիայում, չի դադարում ստեղծագործել ու երկրպագուներին ներկայանալ անակնկալներով: Օրերս էլ նա վերջիններիս համար մի մրցույթ է հայտարարել, որի մասնակիցների թիվն օրեցօր աճում է: Life.panorama.am-ը Աստղիկ Սաֆարյանի հետ զրուցել է մրցույթի նպատակի, երգչուհու ծրագրերի, համերգների ժամանակ գրանցված  «արտակարգ իրավիճակների» և այլ հարցերի շուրջ:

 Ձեր երկրպագուների համար «Ամենաօրիգինալ Today ցիտատ» մրցույթ եքհայտարարել
սա կարելի՞ է համարել   համանուն երգի վրա ուշադրություն բևեռելուտարբերակ:

-Ի ուրախություն ինձ և երգի մյուս համահեղինակների (DEEP Danny և LEON Gris ), ուշադրությունն արդեն բևեռվել էր, քանի որ, դատելով դրական արձագանքներից, կարող ենք ասել, որ «Today» երգն անմիջապես սիրվեց շատերի կողմից, և որ ամենից կարևորն է՝ տպավորվեց թե´ երգը, թե´ վերնագիրը, և թե´ այն մեսիջը, որ փորձել եմ երգի միջոցով փոխանցել:  Իսկ մրցույթը կազմակերպել եմ իմ երկրպագուների համար. այն նպատակ ունի ուղղորդելու նրանց անկեղծ արտահայտվել, ավելի ու ավելի կրեատիվ մտածել և ներկայացնել իրենց օրիգինալ միտքը, իրենց սեփական մեսիջը: Եվ հավատացեք, արդեն շատ ու շատ նամակներ ենք ստացել, տարբեր  Today-ցիտատներ:  Բոլորի մտքերն էլ այնքան լավն են. սա շատ հաճելի է: Ասեմ, որ այժմ իմ կողմից պատրաստվում է անակնկալ-նվերը, որն ի սրտե ցանկանում եմ հանձնել լավագույն  Today-ցիտատ առաջարկողին: Եթե մրցույթի վերջում թեկուզ մեկ մարդ ժպտա և ուրախ լինի, ես կհամարեմ, որ այն ինչ-որ չափով ծառայել է իր նպատակին:

-Today երգի մեսիջն է՝ գիտակցել այսօրվա իմաստը և գնահատել ամեն պահըինքներդ 
այդպես ապրու՞մ եք:

-Եթե այս հարցն ինձ ուղղեիք մի քանի տարի առաջ, ապա կասեի, որ ոչ: Բայց եկավ մի պահ, երբ  հասկացա, որ մենք շատերս  անընդհատ մտածելով ապագայի մասին և ծանրութեթև անելով անցյալը՝ մոռանում ենք մեր ներկան, անտեսում ենք մեր «այսօրը», ինչը, կարելի է ասել, անշնորհակալ վերաբերմունք է մեր ներկայի հանդեպ: Օրվա և ոչ մի վայրկյան չպետք է աննկատ անցնի: Ինքս երգը գրելուց առաջ սկսել էի գիտակցել այդ խորհուրդը և հետո դա ցանկացա փոխանցել իմ լսարանին, ինչպես նաև՝փոխանցել լավ տրամադրությունը: Շատ ուրախ եմ, որ խորհուրդս ճիշտ է ընկալվել, սիրվել և տարածվել է. փաստորեն,  այն ծառայում է իր նպատակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել