1in.am-ը գրում է.
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օդի աղտոտվածությունն անվանել է մարդու առողջության համար աշխարհում ամենամեծ սպառնալիքը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն նոր հետազոտությունների՝ 2012 թվականին օդի աղտոտվածության պատճառով առաջացած հիվանդություններից մահացել է 7 մլն մարդ, հիմնականում՝ Հարավարևելյան Ասիայի աղքատ և զարգացող երկրներում:
Առավել մեծ հարվածը բաժին է հասնում երեխաներին և կանանց, քանի որ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում հաստատությունների ներսում, որտեղ առկա են բաց կրակի օջախներ:
ԱՀԿ-ն նշում է, որ մթնոլորտային միջավայրի աղտոտումը հիմնականում բնորոշ է Չինաստանին և Հնդկաստանին:
Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ կենցաղային վառարանները կարող են միլիոնավոր կյանքեր պահպանել, մինչդեռ կառավարությունները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունն օդի մաքրության պահպանման հարցում:



