1in.am-ը գրում է.
Սիրիայում գրոհայինների գործողություններն ուղղված են ամենից առաջ ոչ թե ռազմական նպատակներին, այլ բնակչության շարքում ահաբեկման մթնոլորտի ստեղծմանը՝ ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում, որն ուղարկվել է ԱԽ 15 անդամ-երկրներին: Նա մի քանի օրինակներ է բերել վերջին ահաբեկչական գործողություններից՝ նշելով, որ դրանք առաջին հերթին ահաբեկման նպատակ են հետապնդել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պան Գի Մունը նշել է, որ Սիրիայի դժվարհասանելի շրջաններում մարդասիրական օգնության կարիք ունեցող բնակիչների թիվը տարեսկզբից ավելացել է մեկ միլիոնով և հասել 3.5 միլիոնի: Նա ընդգծել է, որ փետրվարի վերջից Սիրիայում չի հաջողվել հասնել տեղային զինադադարների՝ վիրավորների տարհանման և մարդասիրական օգնության անվտանգ մատակարարման համար:
Իր հերթին Պան Գի Մունի տեղակալ Ֆարհան Հաքը հայտնել է, որ սիրիական իշխանությունները ՄԱԿ-ին թույլ են տվել շարունակել մարդասիրական օգնության մատակարարումը Թուրքիայի տարածքից: