Ուկրաինական ճգնաժամի արդյունքում ոտքի ելած ծայրահեղականներից կամաց-կամաց ձերբազատվում են: Երեկ Ուկրաինայի Ռովնո քաղաքում կեսգիշերին մոտ`«Три карася» սրճարանի մոտակայքում սպանված է հայտնաբերվել ազգայնական «Պդրավի սեկտոր» կուսակցության ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն, ով ավելի հայտնի է որպես «Սաշա Բելի»: Ինչպես հայտնում է տեղական «Все» պարբերականը, Սաշա Բելիին սպանելուց զատ, անհայտ անձիք առևանգել են սրճարանում գտնվող ևս 6 մարդու, որոնցից երեքը եղել են «Պրավի սեկտորի» ակտիվիստներ։ Հիմա հարց է առաջանում, թե ով է այս ամենի ետևում կանգնած, ռուսակա՞ն, թե՞ ուկրաինական հատուկ ծառայությունները:
Իմիջիայլոց նշեմ, որ վերոնշյալ ակտիվիստը վերջերս հանդես էր եկել վիդեոուղերձով,`ասելով թե Ուկրաինայի իշխանությունները ուզում են ձերբազատվել իրենց քաղաքական հակառակորդներից (նկատի ունենալով «Պրավի սեկտոր»-ին և անձամբ իրեն) և մեղադրել դրանում ռուսական կողմին:
Ինձ թվում է նման պարագայում, թեկուզև այդ վիդեոուղերձի առկայության դեպքում, միանշանական ասել, թե ով է այս ամենի ետևում կանգնած`դժվար է, բայց վերլուծել, թե որ կողմին դա ավելի ձեռնտու կլիներ` հնարավոր է: Այսօրվա դրությամբ բոլորիս էլ հայտնի է, որ ծայրահեղականները-ազգայնականները Ուկրաինայում բավական մեծ ազդեցություն ունեն, թե´ հասարակական, թե´ քաղաքական կյանում: Նույնիսկ այդ կուսակցություններից մեկը` «Սվոբոդան» պաշտոնապես հանդիսանում է ներկայիս իշխանությունների բաղկացուցիչ մաս: Ծայրահեղականները առհասարակ և «Պրավի սեկտոր»-ը հատկապես վերջին շրջանում այնքան անկախ էր իրեն զգում, որ մեծ հաշվով թքած ուներ, թե կենտրոնական իշխանությունները ինչ որոշումներ կընդունեին: Օրինակ ինչպես հիշում եք, երբ նոր կառավարության կողմից որոշում ընդունված, որպեսզի քաղաքացիները կամավոր բերեին և հանձնեին իրենց զենքերը, հենց նույն «Պրավի սեկտոր»-ի առաջնորդ Դմիտրի Յարոշը դրան պատասխանեց միայն քմծիծաղով:
Ասածս հետևյալն է` հասունացել է ժամանակը, որպեսզի հեղափոխության արդյունքում ջրի երես դուրս եկած թափթփուկներից Կիևը սկսի ձերբազատվել: Ես չեմ կարծում, որ Մոսկվային այսօրվա դրությամբ ծայրահեղականներ ինչպիսիք են Սաշա Բելին կամ էլ Յարոշը ներկայացնում են իրենցից լուրջ վտանդ: Ասեմ ավելին, թե´ հենց այս մարդիկ, թե´ առհասարակ սրանց նմանները ռուսների ջրաղացին դեռ մի բան էլ ջուր են լցնում. Ռուսաստանն ամբողջ աշխարհին ցանկանում է ապացուցել և ներկայացնել, որ Ուկրաինայի նոր իշխանությունները բաղկացած են ֆաշիստ-ծայրահեղականներից, կամ էլ առնվազն գտնվում է դրանց ազդեցության տակ: Այս համատեքստում ասացեք խնդրեմ այդ ինչո՞ւ Ռուսաստանը պետք է փորձի իր ճանապարհից մաքրել սեփական քաղաքականության համար նման «նպաստավոր գործիչների»: Ես դա ոչ մի կերպ տրամաբանական չեմ համարում:
ինձ թվում է, որ սա պաշտոնական Կիևի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Նոր իշխանությունների համար հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է ամրապնդել սեփական դիրքերը երկրում, իսկ նման առանձին-առանձին զինված խմբավորումները հերիք չէ հեղինակազրկում են պետությունը, դեռ մի բան էլ վտանգում են «մայդանցիների» իշխանությունը: Կարծում եմ սա դեռ սկիզբն է: Սաշա Բելիի պես ... մարդկիկ առայժմ շատ են, ովքեր պետք է, կա´մ վերանան, կա´մ էլ կոտրվեն և «ծառայեն» Կիևին: Ի վերջո եկել է կարգուկանոն հաստատելու ժամանակը: