1in.am-ը գրում է.
G7-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ՝ Ուկրաինայի շուրջ իրադրության հետագա լարվածության դեպքում: Այս մասին ասվում է Հաագայում G7-ի առաջնորդների հանդիպման արդյունքներով տարածված կոմյունիկեում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք պատրաստ ենք ուժեղացնել գործողությունները՝ ներառյալ համակարգված գործողությունները այն ոլորտների դեմ, որոնք զգալի ազդեցություն կունենան ռուսական տնտեսության վրա, եթե Ռուսաստանը շարունակի իրադրության սրումը»,- ասվում է փաստաթղթում:
«Մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունը G8-ում այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել քաղաքականությունը, ու չեն վերադարձվել G8-ի ձևաչափում բովանդակալից քննարկման համար պայմանները»,- ասվում է փաստաթղթում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wrussia_260235.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



