1in.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային հատկացնել 1.5 մլրդ դոլարի տնտեսական օգնություն: Այս մասին Հաագայում լրագրողներին հայտնել է վարչապետ Սինձո Աբեն՝ 6 այլ զարգացած երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Նրա խոսքերով՝ Տոկիոն նախապես ծրագրել էր Կիևին հատկացնել 1 մլրդ դոլար: Սակայն արդեն Հաագայում որոշում ընդունվեց մեծացնել այդ գումարը: 

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ունի ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային նշանակություն: Մեր դիրքորոշումը բարձր գնահատականի է արժանացել G7-ի մյուս անդամ երկրների կողմից»,- ասել է վարչապետ Սինձո Աբեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել