Տիգրան Եգորյան ջան, դուք արեցիք ավելին, քան հնարավոր էր այս համակարգի պարագայում, կեցցեք:
Արդար նախաքննության և դատաքննության դեպքում, այս մարդանմաներին պիտի դատապարտեին քսան տարուց մինչև ցմահ՝ առանց ներման իրավունքի, բայց թայֆան հզոր է ու թայֆան կարողացավ գործ թխել:
Փաստաբանական խումբը, որն աշխատեց այս տարիների ընթացքում, շատ բան արեց գործի հնչեղությունն ապահովելու համար: Փաստաբանների նվիրված ու բծախնդիր աշխատանքի շնորհիվ այսօր այդ գազանները, որոնք մարդ սպանեցին, քանի որ այլ բանի ընդունակ չէին ու չեն, ազատ կարձակվեին՝ ինքնապաշտպանության հիմնավորմամբ:
Նայում եմ նյութն ու չգիտեմ ինչ եմ զգում, ուրախ եմ, որ Տիգրանի ու Լուսինեի նման մարդիկ կան մեր քաղաքում իմ կողքին, մեր կողքին ու նաև ցավ եմ զգում ապականված ու,ցավոք, դեռ դոմինանտ տեսակի վայնասունի պատճառով, անզորությունից հիմար դեմքի արտահայտություն ստացած ոստիկաների պահվածքի պատճառով ու նաև այն պատճառով, որ հերթական անգամ թայֆային ու նրա շահերին ստորադասվեց արդարադատությունը:
Բայց ստատուսս Տիգրանի ու Լուսինեի մասին էր, որոնք անվախ կանգնեցին ոհմակի առաջ ու հաղթեցին: Կեցցեք:



