Գյուղնախարար Սերգո Կարապետյանը սկսել է հալածել ազատ խոսքը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը: Իր «լրտեսներին» լցրած Ֆեյսբուք՝ սկսել է հալածանքներ կիրառել տալ նրանց հանդեպ, ովքեր սեփական կարծիք են հայտնում, ենթադրություն անգամ անում... Հիմա էլ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն, թե հասեք, մարդիկ կասկածում են ինձ... Այսինքն՝ ոչնչացրեք ու պատժեք բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ասել, թե իմ աչքի վերևում հոնք կա...
Ֆեյսբուքը յուրաքանչյուր անձի ազատ արտահայտման տեղն է, իսկ Սերգո Կարապետյանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Եվ զարմանալի է, որ դատախազությունն ընդունում է նրա բողոքները...
Բայց դատախազությունը չի հարցնում, թե պարոն նախարար, ինչո՞ւ եք օրենքներ խախտում՝ լինելով պետական պաշտոնյա, ինչու՞ եք գործարարությամբ զբաղվում...



