Ladynews.am-ը գրում է.

Հաճախ սերը իրոք վարդագույն ակնոցներ է դնում կանանց աչքերին, և նրանք սկսում են մտածել, որ, եթե գնում են ժամադրության կամ առավոտյան արթնանում նրա կողքին, ուրեմն ամեն ինչ իդեալական է: Մինչդեռ միշտ չէ, որ այդպես է: Կփորձենք օգնել Ձեզ երրորդ աչքով նայելու Ձեր հարաբերություններին ու պարզելու անտարբեր է արդյոք նա:

1. Չի կարոտում: Եթե Ձեր սիրելին հակված չէ առավել հաճախ տեսնել Ձեզ, չի զանգում աշխատանքային ընդմիջումների ընթացքում, իսկ երկար բաժանումից հետո հանդիպելիս խոսում է այնպես ասես 1 ժամ առաջ եք տեսնվել, ուրեմն նա անտարբեր է:

2. Խուսափում է աչքերիդ մեջ նայելուց: Եթե ժամադրության ընթացքում նա նայում է պատին, իր ձեռքին կամ, անգամ, քո բլուզի բացվածքին, ապա կարող ես վստահ լինել, որ եթե անգամ հետաքրքրում ես նրան, ապա միայն սեքսուալ տեսանկյունից: Եթե պարբերաբար նկատես, որ նա ոչ միայն չի նայում քեզ, այլև շրջվում է այլ կողմ, անհամբերության նշաններ ցույց տալիս, օրորվում աթոռի վրա, ուրեմն քո ընկերակցությունը նրա համար ամենահաճելին չէ:

3. Դու առաջնային չես: Եթե նա ունի բազմաթիվ զբաղմունքներ, հետաքրքրություններ ու դու դրանց թվում առաջատարը չես, ապա արագ հետևություններ կատարիր: Եթե նա նախընտրում է ոչ թե տեսնել քեզ, այլ հանդիպել ընկերներին, զբաղվել այլ գործերով կամ, անգամ, քնել, ապա վստահաբար հարաբերությունները խզելու ժամանակն է:

4. Արգելում է մտնել իր տարածք: Այո, եթ նկատում եք, որ նա նախընտրում է չխոսել իր մասին, Ձեզ իր տուն չի հրավիրում, չի ծանոթացնում ընկերների ու ընտանիքի անդամների հետ, ուրեմն ամեն ինչ պարզից էլ պարզ է. նա լուրջ մտադրություններ չունի Ձեզ հետ կապված:

5. Չի հետաքրքրվում Ձեզնով: Սիրող տղամարդիկ սովորաբար հարցեր են տալիս իրենց կանանց մանկությունից և այլ քաղցր հուշերից, որպեսզի նա սկսի պատմել, իսկ իրենք սիրով վայելեն այդ պատմությունը: Եթե Ձեր ընտրյալը նման հարցեր չի տալիս, ավելին, չի լսում, երբ ինքներդ եք ինչ-որ բա պատմում, լավ նշան չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել