Ուր գնացինք, որտեղ հանգրվանեցինք, բուն դրեցինք, ձագ հանեցինք, վերջում կոտորվեցինք ու քշվեցինք: Կամ մենք իրենց չենք սիրում կամ իրենք մեզ: Ստացվում է, որ բոլորը մեզ չեն սիրում, որովհետև զգացել են, որ ինքներս մեզ չենք սիրում: Ինքներս մեզ չենք սիրում, որովհետև ունենք չունենք մի հայրենիք ունենք, է՜ն էլ չենք սիրում, ինքն էլ մեզ չի սիրում:
Բա լա՜վ, էսպես ո՞նց պետք է ապրենք: Աշխարհի որ ծայրը գնում ենք, ծլում, ծաղկում, բարգավաճում ենք, բացի մեր սեփական ու ՄԻԱԿ հայրենիքից: Էս ի՞նչ հանելուկ է ժողովուրդ, աշխարքի չափ հին ժողովուրդ ենք, բա չենք կարողանո՞ւմ էս հանելուկը լուծել: Մի գուցե մեզնից է, մեր երգրից է, տերերից է, տերերի՝ տերերից է: Վերջապես մեկից պետք է լինի չէ՞ է՛ս անտեր կախարդանքը:
Էս պայմաններում ապրող ժողովուրդը ինչպե՞ս կարող է աշխարհից չխռովել, չբարդույթավորվել, իր ձագերին իր մոտ պահել ու ստիպել, որ չթռնեն «տաք երկրներ»: Իսկապես մենք մեղք ենք, մի՞թե այդքան մեծ մեղք ենք գործել, որ 100 տարի, 1000 տարի կոտորվում, գաղթում ու ողբում ենք ...
Կից նյութն` այստեղ