ՌԴ մշակույթի նախարար Մեդինսկին հայտնեց Ռուսաստանում արեւմտյան ֆիլմերի ցուցադրումն արգելելու անհրաժեշտության մասին: Իմ կողմից առաջարկում եմ նույնքան սկզբունքային ու հետեւողական մոտեցուն դրսեւորել նաեւ ՌԴ մյուս գերատեսչություններին, արգելելով Ռուսաստանում արեւմտյան դեղորայքի ու բժշկական սարքավորումների օգտագործումը, դպրոցներում արգելել Արքիմեդից ու Նյութոնից մինչեւ Էյնշտեյն ողջ արեւմտյան գիտության դասավանդումը, ինչպես նաեւ հրաժարվել բոլոր արեւմտյան ավտոմեքենաների ու օդանավերի ներկրումն ու շահագործումը Ռուսաստանում: Ցանկալի է, որ սույն պատժամիջոցների կիրառմանը ՌԴ պաշտոնյաները նպաստեն սեփական օրինակով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/731154406918116?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել