Մենք շարունակում ենք մեր ծրագիրը: Ամեն շաբաթ և կիրակի Քանաքեռում և Հույսի Ավանում տրամադրում ենք սնունդ՝ մեր համաքաղաքացիներին: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտակ Գասպարյանին, ում հետ իրականացնում ենք այս ծրագիրը և իհարկե շնորհակալությունս եմ հայտնում եղբորս և իր կնոջը, ովքեր առաջին իսկ օրվանից մեզ հետ հավասար աշխատում են այս ծրագրում: Շնորհակալ եմ նաև բոլոր կամավորականներին, ովքր թողնելով իրենց գործերը, մեզ հետ օգնում են մեր համաքաղաքացիներին:
Հ.Գ. Հուսով եմ կգա մի օր Հայաստանում, երբ այսպիսի ծրագրերը այլևս պետք չլինեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=553299421449810&set=np.27770782.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել