Քանի որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման քսիֆները թարմանում են, ասեմ, որ ուղեվարձի սահմանման սկզբունքը պիտի լինի հանրության կամքը, եւ ոչ թե ծախսածածկման կամ շահութաբերության հանգամանքը։ Եթե հանրային կամքի համաձայնած ուղեւարձի չափը ծախսածածկում չի ապահովում, ուրեմն թող լրացվի այդ գումարը համայնքային բյուջեից։ Եթե էլի չի բավում, թող լրացնեն պետական բյուջեից։ Եւ այդ նույն սկզբունքը պիտի գործի բոլոր հանրային ծառայություների վարձավճարնետի սահմանման դեպքերում։ Հայաստանում այս եւ այլ ոլորտներում հակառակն է՝ բիզնես շահը գերադասվում է հանրայինին։
Ամենաբարդը հանրային շահը պաշտպանող ընտրյալ իշխանություն ունենալն է՝ ավագանի եւ խորհրդարան։ Սրանք, եթե փաստորեն չեն պաշտպանում հանրային շահը, ուրեմն կամ զավթիչ են կամ զավթչի դրածո։ Դրանց ինչ ․լինելն ապացուցվում է առաջին իսկ փորձությամբ, մերոնց դեպքում՝ վաղուց ապացուցված է, թե ինչ են։ Հիմա, քանի դեռ դրանք չեն փոխում իրենց վարքը ու մնում են իշխանություն, իրենք իրենց համարում են հանրային շահերի օրինական ներկայացուցիչներ, եւ քանի դեռ հանրությունը դրանց չի փոխում, մնում է այլազան ցնցումների արձագանքող, մի օր հաղթում է, մի օր՝ տանուլ տալիս։