1in.am-ը գրում է.
Իրաքի նախագահի անվտանգության աշխատակիցը կրակել է լրագրողի վրա՝ հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով կառավարության աղբյուրին:
Գործակալության տվյալներով՝ մարդասպանը բրիգադի սպա է, որը հսկում է Ջալալ Թալաբանիի՝ Բաղդադում գտնվող նստավայրը: Նրա զոհն է դարձել «Ազատ Իրաք» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Մուհամեդ Բիդայվին:
Հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողի և իրավապահի միջև սկսվել է վիճաբանություն: Ներկա պահին վիճաբանության պատճառները ճշտվում են:
Դեպքից անմիջապես հետո սպան փախուստի է դիմել: Իրաքի իշխանությունները կասկածում են, որ նրան հավանաբար թաքցնում են գործընկերները: Վերջիններից պահանջվել է հանցագործին հանձնել իշխանություններին՝ գրում է gazeta.ru-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_iran_259775.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել