Եթե մարդ տգետ է, ապա դա այն պատճառով չէ, որ երկիրը երկիր չի, ո՛չ իր ազգային պատկանելիությունը դեր ունի իր տգիտությունում, ո՛չ էլ նրա սոցիալական ծագումը, և նույնիսկ՝ ոչ էլ կրթությունը: Տգիտության պատճառն ինքնակրթության բացակայությունն է:
Որովհետև կրթության հիմքը ո՛չ կրթական լավ համակարգն է, ո՛չ զարգացած պետությունը, ո՛չ էլ աշխատանքի լինել-չլինելը. կրթության հիմքը ինքնակրթությունն է:

Եթե մարդ զգում է դրա պահանջն ու կարիքը, կարևորում է այդ երևույթը՝ ինքնակրթվում է և իրականում շատերից էլ կիրթ դառնում:
Իսկ եթե չի զգում դրա պահանջը՝ հարց է առաջանում, թե ինչի պահանջ է նա ընդհանրապես զգում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել