Հարգելի հեռուստաընկերություններ, շտապեք, քաղաքական գործիչներից մեկը եթերով «կուկարեկու» պիտի կանչի:
Հիմնավորում.
«40 տարով պարտք տալը հնարավո՞ր ա: 40 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա: 45 տարով պարտքը գինեսի ռեկորդ ա, նոնսենս, կատարյալ հիմարություն: Ես էս ամբիոնից առաջարկում եմ կառավարությանը, վարչապետին, թող ասեն աշխարհում սենց բան կա, ես տելեվիզրով «կուկարեկու» կկանչեմ»:
(c) Հրանտ Բագրատյան
...........................................................
1. «The longest bond issued by the US has a maturity of 30 years, and in recent years, the UK, France and China have sold 50-year debt.
Financial Times
«ԱՄՆ-ի թողարկած ամենաերկար պարտատոմսերը 30 տարի ժամկետով էին, սակայն վերջին տարիներին Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Չինաստանը վաճառել են 50 տարի երկարությամբ պարտատոմսեր»։
«Ֆայնենշըլ թայմզ»
2. In February 2005 the French government was the first country to issue successfully a 50-year nominal bond...
... On 26 may 2005, the UK government re-introduced after a break of more than 40 years, 50-year gilt.
2005 թվականի փետրվարին Ֆրանսիայի կառավարությունը առաջինն էր, որ հաջողությամբ թողարկեց 50-ամյա պարտատոմսեր...
... 2005 թվականի մայիսի 26-ին Միացյալ Թագավորության կառավարությունը, 40-ամյա դադարից հետո, կրկին թողարկեց 50 տարվա արժեթղթեր։
Կից նյութը կարդացեք այստեղ:
Հ.Գ. Տղամարդու խոսքը խոսք է...