1in.am-ը գրում է.
Ամբողջ աշխարհում օրական մոտ 1400 երեխա է մահանում այն վարակների հետևանքով, որոնք հարուցվում են մաքուր ջրի անհասանելիության և սանիտարական ու հիգիենիկ պայմանների բացակայության պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հաշվետվության մեջ՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Կազմակերպությունն ընդգծում է, որ այսօր 768 մլն մարդու համար անվտանգ ջուրն անհասանելի է: Այս խնդրից տառապող մարդիկ հիմնականում բնակվում են գյուղական հեռավոր շրջաններում ու քաղաքային հետնախորշերում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մաքուր ջրից զրկված մարդկանց երկու երրորդը բնակվում է 10 երկրում՝ Չինաստան, Հնդկաստան , Նիգերիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Կորեայի Դեմոկրատական Հանրապետություն, Բանգլադեշ, Տանզանիա, Քենիա, Պակիստան:
Ընդ որում՝ դրանով տառապողների 71% -ը կանայք են ու աղջիկներ:



