Զգուշացեք ժամկետանց դեղերիցArmnewsTV.am-ը գրում է.

Դեղը առանձնահատուկ սոցիալական ապրանք է: Այն է պետք լինի ոչ միայն որակյալ ու անվտանգ, այլեւ` արդյունավետ: Միաժամանակ սպառողի համար դժվար է դատողություններ անել դեղամիջոցի որակի մասին: Մեր երկրում այդ ֆունկցիան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնինն է: Այստեղ է տեղի ունենում դեղերի գրանցումը, այստեղից է տրվում դրանց ներկրման, արտադրման եւ շրջանառության թույլտվությունը: Ընդ որում, ոլորտի կարգավորման հիմնական օղակը դեղերի գրանցումն է, որի համար նախ փորձաքննություն է տեղի ունենում: 

Փորձագիտական կենտրոնում վստահեցնում են, որ ստուգվում են բոլոր դեղերը, ընդ որում` գերժամանակակից, թվայնացված սարքավորումներով: Բայց եթե հանկարծ քաղաքացին հայտնաբերում է, որ դեղատնից նոր գնած դեղը ժամկետանց է, գունափոխված, խոնավացած կամ կասկածելի արտադրական արտաքինով, կարող է անմիջապես հետ տանել եւ պահանջել նորը կամ էլ զանգահարել Առողջապահության նախարարության եւ Փորձագիտական կենտրոնի թեժ գծին` 59.75.97 եւ 23.72.65 հեռախոսահամարներով: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել